Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Շատ բյուրեղյա մաքուր տեղ ա է քաղաքականությունը

Շատ բյուրեղյա մաքուր տեղ ա է քաղաքականությունը
01.04.2025 | 07:14

45 տարեկան տղա` կիրթ, չափած-ձևած, նորմալ կենսագրությամբ, քաղաքում նորմալ անունով, կարիերա, պաշտոն, փող, ավտո, կոստյում տեսած, երեք երեխու հեր...

ՈՒ հանկարծ բռնում իրա անունը կապում ա Նիկոլի ծերացող իշխանության հետ, գնում անձամբ մտնում Ղարաբաղի քաղաքական ու բարոյական մեղքի տակ, պարտվում ու Արցախն ատողի անջնջելի խարանը ճակատին գնում կյանքի մյուս կեսն ապրելու։

Արդյո՞ք այն մարդիկ, որ գիտեին նրան իրենց թաղից, աշխատավայրից, ընկերական շրջապատից և այլ տեղերից` կիմանային նրա էս մութ կողմի մասին, եթե չլիներ արցունքի պես դառը ու վճիտ քաղաքականությունը։

Ի՞նչ տարար Սարի՛կ...

Միքայեյ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ.

էս թող դաս լինի որոշակի անուն ու ռեսուրս ունեցողների համար, ովքեր կմտածեն որ Նիկոլի հետ ինչ-որ բանի շանսերն ավելանում են։

Նիկոլի հետ հնարավոր չի պայմանավորվել, եթե էն աաաաամենասկզբից իրա կողքը չես եղել, այլ որոշել ես մտնես «հզորվարչապետի» տակ, կամ եթե իրա դեմ ես եղել բայց կեսից որոշել ես հարաբերությունները հարթես` փալաս ա սարքելու կամ դատելու, չկա երրորդ տարբերակ։

Նիկոլի հետ հարաբերություններում ամենաապահով դիրքավորումը ամենաանկեղծ ու անսակարկելի թշնամանքն ա` թշնամիներին ինքը ճանաչում ա որպես սուբյեկտ։

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ